ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
-ի կոմպոնենտների բազմակողմանիությունը թույլ է տալիս ծառայությունների սեկտորի ծրագրերին ճկուն հսկում իրագործել, հատկապես գրասենյակային շենքերի համատեքստում: Ինչպես դա արվում է հյուրանոցային տեղակայումներում, այստեղ նույնպես գրասենյակային շենքերի պահանջները կատարելապես ապահովվում են Vimar-ի EIB կոմպոնենտներով:
Մուտքի հսկումը ժամանակակից շենքերի հիմնական ֆունկցիան է: Vimar-ն առաջարկում է ապրանքների և միկրոսխեմաներով ու տրանսպոնդերներով առանձին աշխատող համակարգերի լայն տեսականի պրոֆեսիոնալ ծրագրերի համար, որտեղ չկան հատուկ պահանջներ անընդհատ հսկման համար:
Բարձր մակարդակի պահանջների և այլ խելացի հսկման սարքերի հետ համատեղելիության համար Well-contact Plus համակարգի KNX/EIB ստանդարտով սարքերը կարող են բավարարել բոլոր պահանջները: Դռների բացման հսկումից մինչև լույսերի և ջերմաստիճանի համապարփակ ղեկավարում, ներառյալ ծրագրավորում յուրաքանչյուր հարկի, շենքի կողմի կամ նույնիսկ գրասենյակի մակարդակով միևնույն ժամանակշնորհիվ KNX ստանդարտի հնարավորություն տալով զարգացնել այն գոյություն ունեցող կոմպոնենտներով այդպիսով բավարարելով նույնիսկ ամենաբարդ և ամենասպեցիֆիկ պահանջները:
Հետևյալ օրինակը ցույց է տալիս Well-contact Plus-ի սարքավորումները տիպային գրասենյակում, որտեղ մի քանի գրասենյակների առանձնացված մուտքերի ղեկավարման հնարավորություն է անհրաժեշտ, ինչպես նաև հսկում ընդունարանի համակարգիչից:
Այսպիսով համակարգը կարող է իրականացնել ծրագրերի լայն շրջանակ՝ մուտքի զանազանումից մինչև յուրաքանչյուր գրասենյակի առանձնահատուկ կարգաբերում, ներառյալ քարտի գեներացիա ընդհանուր օգտագործման տարածքներ մուտքի համար, ինչպես օրինակ հիմնական մուտքեր, ճաշարաններ և ռեստորաններ, պահուստային հանգստի սենյակներ, կոնֆերանսների սրահներ և այլն: Այս ամենը տրանսպոնդեր կարդացող սարքերի միջոցով:
Տրանսպոնդեր գրպանի կարդացող սարքը թույլ է տալիս լույսերի և ջերմաստիճանի լիարժեք հսկում բոլոր վայրերում, որտեղ հսկում չի իրականացվում ժամանակաչափերի օգնությամբ (օպտիմալացված էներգածախս):
Գրասենյակային լուսավորությունն այժմ հատուկ նախագծային ուսումնասիրությունների առարկա է: Լույսերի կառավարումը ոչ միայն ձեռքով, այլ նաև ժամանակաչափերով և ծրագրերով, որոնք հաշվի են առնում նաև արևի լույսը և զգալի տնտեսում ապահովում: Օրինակ՝ դռներին կարող են կապվել լույսի տվիչներին, որոնք ինրենց հերթին լուսավորության մակարդակից և նախորոք որոշված սահմանային արժեքից ելնելով կմիացնեն լույսերը:
Նույն սարքերը կարող են նաև օգտագործվել կոնտակտներից կամ հեռադիր ընկալիչներից վիճակային և վթարային ազդանշաններ ստանալու համար, որոնք հետո կարող են ցուցադրվել ինչպես կարդացող սարքերի վրա այնպես էլ ղեկավարող համակարգիչի վրա (եթե այդպիսին կա):
Ինչ վերաբերվում է ջերմաստիճանային հսկմանը, ապա ժամանակակից գրասենյակային շենքերում ջեռուցման և օդափոխության տարբեր ձևերով ղեկավարումը ավելի ու ավելի է դառնում պահանջված և հարմարավետության և էներգիայի խնայուղության համար: Այս ամենը կարելի է իրագործել
լիովին ծրագրավորվող Well-contact Plus համակարգի թերմոստատներով: