ՀԱՅ

Դոմոտիկան տրամադրում է հետևյալ ծառայությունները.

  • Խորհրդատվություն
    Մեր բազմաշնորհ մասնագետական խումբը տրամադրում է Ձեզ մրցակցության առավելություն ունեցող մի գործընկեր, որը հասկանում և սպասարկում է Ձեր շենքի ավտոմատացման համակարգը։
  • Նախագծում
    Մենք նախագծում ենք Ձեր կարիքներին համապատասխան էներգախնայող, գործառական և հեշտ օգտագործվող կառավարման և հսկման համակարգեր Ձեր տան և շենքի ավտոմատացման համար, լինի դա էներգիայի կառավարում, ավտոմատացում կամ միջավայրի հսկում։ Մենք ստեղծում և տրամադրում ենք Ձեր օգտագործման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և գծագրերը։
  • Հաղորդալարերի անցկացում
    Մենք անցկացնում ենք մասնագիտորեն նախագծված մալուխային համակարգ, որը համակարգված տեղաբաշխում է էլեկտրական, ձայնային, վիդեո և տվյալները փոխանակման հաղորդալարերը։
  • Տեղադրում
    Մենք տեղակայում ենք կառավարման և հսկման համակարգեր բոլոր չափերի և տիպերի բնակելի և կոմերցիոն շենքերի համար։ Մեր տեղակայման մասնագետների անձնակազմը համապատասխանորեն վերապատրաստված է։ Նրանք մանրակրկիտ հետևում են տեղակայման վավերացված ընթացակարգերին։
  • Ծրագրավորում
    Մեր սերտիֆիկացված մասնագետները կկարգաբերեն և կմեկնարկեն Ձեր ավտոմատացման համակարգի աշխատանքը Ձեր պահանջներին համապատասխան։
  • Վերապատրաստում
    Վերջնական օգտագործողի ուսուցանումը իրականացվում է բոլոր տեղակայումների համար որպես ստանդարտ այնպես, որ Դուք կարողանաք օգտագործել Ձեր ավտոմատացման համակարգը վստահորեն և առավելագույն արդյունավետությամբ։
  • Համակարգի դիագնոստիկա և տեխնիկական սպասարկում
    Համակարգի պատշաճ սպասարկումը ցանկացած արևտրական, արդյունաբերական կամ հիմնարկային գործարարության կարևոր մաս է։ Մենք տրամադրում ենք շարունակական հսկում և կանխարգելիչ սպասարկում Ձեր համակարգը ժամանակակից պահանջներին համապատասխան պահելու, արդյունավետ աշխատացնելու և լավ պահպանելու համար։