ԽԵԼԱՑԻ ՏՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Ապրելը տանը շատ ավելի հարմարավետ է, ապահով և հեշտ: Մի խոսքով՝ գեղեցիկ: Դուք դա հասկանում եք երբ տուն եք մտնում և հայացք գցում տան ավտոմատացման ղեկավարման սարքին: Այն հնարավորություն է տալիս լուսավորությանը, էներգիային, ջերմաստիճանին, խոնավությանը, ապահովությանը և ծախսի խնայողությանը հաղորդակցվել միմյանց հետ: Իսկ Ձեզ հետ նա հաղորդակցվում է շատ պարզ լեզվով: Ձեր ուղեվորությունը նոր է սկսվում: Բարի գալուստ By-me համակարգ՝ ավտոմատացման տուն:
|
|
By-me տունը դա առավել խելամիտ տուն է, որտեղ լուսավորությունը, ռադիատորները, օդափոխիչները, գլանիկավոր վարագույրները, անվտանգության ազդանշանները և էլեկտրական սարքերը հաղորդակցվում են միմյանց հետ: Մեկ հրամանը կարող է կապվել բազմաթիվ կոորդինացված գործողությունների կամ սցենարների հետ:
|
 |
Օրինակ՝ OUT սցենարն ընտրելիս ակտիվանում է անվտանգության համակարգը, լուսավորությունն անջատվում է, գլանիկավոր վարագույրներն իջնում են և ջերմաստիճանը ցածրացվում է: Նույնիսկ գտվելով դրսում դուք կարող եք կապի մեջ մնալ համակարգի հետ ձեր բջջային հեռախոսի միջոցով:
|
|
Տան ավտոմատացու՞մ
Տան ավտոմատացման համակարգը դա մի խելամիտ համակարգ է, որտեղ լուսավորությունը, ռադիատորները, օդափոխիչները, գլանիկավոր վարագույրները, անվտանգության ազդանշանները և տնային էլեկտրական սարքերը հաղորդակցվում են միմյանց հետ: Ձեզ համար սա նշանակում է ղեկավարման առավել հարմարավետություն և ապահովության բարձր մակարդակ:
Սցենա՞րՍցենարը դա մի շարք գործողությունների հանրագումար է, որը կարող է իրագործվել մի հասարակ շարժումով: Ձեր հրամանին կհամապատասխանեն համակարգի մի քանի կոորդինացված գործողություններ: Օրինակ՝ OUT սցենարում, երբ անվտանգության համակարգը ակտիվացվում է, լուսավորությունը անջատվում է, գլանիկավոր վարագույրներն իջնում են և ջերմաստիճանը նվազեցվում է: Շատ պարզ է. դուք արտահայտում եք ձեր ցանկությունը և տեղադրողը ծրագրավորում է ղեկավարման սարքը:
Որտեղի՞ց կարող եմ ղեկավարել այնՁեր տան ամբողջ տարածքից երեք եղանակով՝ սեղմակին հպումով, հեռակառավարման սարքին սեղմումով կամ հպաէկրանից: Կամ բջջային հեռախոսից անկախ ձեր գտնվելու վայրից: By-me-ն միշտ կլինի ակտիվ և կառավարելի, որպեսզի դուք ձեզ զգաք հարմարավետ, ապահով և խաղաղ:
Ապահովություն և անվտանգություն
By-me-ի հետ դուք միշտ ապահով եք տանը: Անվտանգության համակարգը շուրջօրյա պաշտպանություն է ապահովում ներկայության դետեկտորների և շրջագծային ազդանշանային համակարգի շնորհիվ: Դուք կարող եք ղեկավարման սարքից ծրագրավորել մինչև երեսուն տարբեր տեղամասեր կամ համատեղ գործող կամ էլ առանձին: Ջրի արտահոսքերը, գազի արտահոսքերը և էլեկտրական հոսանքի անջատումը նույնպես կլինեն կառավարելի: Դետեկտորները կուղարկեն ազդանշաններ և կակտիվացնեն համապատասխան մեխանիզմները որպեսզի անսարքությունը չեզոքացվի:

Հեղուկ գազի դետեկտոր

Մեթան և շմոլ գազերի
դետեկտորներ

Գազն անջատող փական

Ներկայության դետեկտոր

Տրանսպոնդեր բանալի և
կարդացող սարք
Ապահո՞վ է այն կողոպտիչներիցBy-me-ն տրամադրում է առաջադեմ անվտանգության համակարգի բոլոր ապահովության միջոցները՝ ներկայության դետեկտորներ, պարագծային ազդանշանային սարքեր, միացնող սարք էլեկտրոնային բանալու հետ: Դուք կարող եք ծրագրավորել մինչև երեսուն տարբեր տեղամասեր կամ համատեղ գործող կամ էլ առանձին: Սակայն ի տարբերություն հասարակ համակարգերի դուք կարող եք ինտեգրել անվտանգության ազդանշանումը սցենարների համակարգի հետ:
Ապահո՞վ է նաև ջրի և գազի նկատմամբՋրի արտահոսքերը, գազի արտահոսքերը և էլեկտրական հոսանքի անջատումը նույնպես կլինեն կառավարելի: Դետեկտորները կուղարկեն ազդանշաններ և կակտիվացնեն համապատասխան մեխանիզմները որպեսզի անսարքությունը չեզոքացվի: Ապահովություն, առանց որի չի կարող գոյատևել որևէ ժամանակակից տուն:
Ապահով է նույնիսկ երբ ես հեռու՞ եմԻհարկե, ձեզ միայն պետք է բջջային հեռախոս տան հետ կապի մեջ լինելու համար: Ուղարկելով կոդավորված տեքստային հաղորդագրությունդուք կարող եք տեղեկանալ և փոխել լույսերի, կլիմայի և անվտանգության ազդանշանային համակարգի վիճակը: Եվ եթե ստացվել է որևէ ազդանշան դուք անմիջապես կիմանաք ինչ է պատահել և ինչ գործողություններ է պետք կատարել: Սա մի լրացուցիչ անվտանգություն է, որը կարելի է միշտ պահել գրպանում:
Հարմարավետություն
Արթնանում եք առավոտյան, պլանավորում եք օրը և ընտրում եք ձեր ցանկացած կլիման: By-me-ն միշտ ձեր կողքին է օգտվողին բարեհաճ պարզ և հեշտ ղեկավարվող ֆունկցիաներով: Անցեք դրանց ցանկի վրայով ինչպես բջջային հեռախոսում, ձեր տան կլիման փոխելու համար: Ժամանակաչափ թերմոստատները նախատեսված են ամռանը և ձմռանը համապատասխան ջերմաստիճան սահմանելու համար: Ժամանակաչափ փոխանջատիչները նախատեսված են ավտոմատացման համակարգի հսկման համար, իսկ ազդանշանային ժամացույցները՝ արթնացնող զանգերի համար:

Ժամանակաչափ թերմոստատ

Թերմոստատ
ֆանկոյլների համար

Առանձնացող ժամանակաչափ
թերմոստատ

Սցենարների ղեկավարման
փոքր վահանակ

Վթարային լապտեր
Կապվա՞ծ են միմյանց հետ լուսավորությունը և տաքացումըՏան ավտոմատացումը դա նույնպես անում է: Նա կոորդինացնում է էլեկտրական համակարգը ջերմայինի հետ: Օրինակ՝ երբ դուք տնից դուրս եք գալիս ձեզ պարզապես պետք է դիպչել նախապես կարգաբերված սցենարի սեղմակին և բոլոր լույսերն ավտոմատ կանջատվեն,գլանիկավոր վարագույրները կիջնեն և սենյակների ջերմաստիճանները կիջեցվեն:
Ունի՞ յուրաքանչյուրն իր միկրոկլիմանԻհարկե: Դուք կարող եք տեղադրել թերմոստատ տան յուրաքանչյուր սենյակում և նրանցով ղեկավարել այն ինչպես ծրագրավորված այնպես էլ ձեռքով: Վերջին դեպքում դուք կարող եք ունենալ ղեկավարման վահանակում սահմանված ջերմաստիճաններից տարբեր ջերմաստիճաններ ձեր ցանկալի ժամանակահատվածի համար՝ ժամ, օր կամ մինչև նոր սահմանում:
Բավարա՞ր է տեքստային հաղորդագրությունը կլիման փոխելու համարԱյո: Դուք կարող եք հաղորդակցվել ձեր տան հետ տեքստային հաղորդագրություններով կամ Vimar By-phone ծրագրով ցանկացած ժամանակ: Հարցրեք տան ընթացիկ կլիմայական պայմանների մասին: Միացրեք կամ անջատեք տաքացման համակարգը կամ փոխեք սահմանված ջերմաստիճանները ինչպես որ կցանկանաք: Կարճ ասած պարզապես դա նման է տանը գտնվելուն:
Էներգախնայողություն
By-me համակարգի միջոցով էլեկտրաէներգիայի ծախսը միշտ ձեր հսկողության տակ է: Դուք այլևս չեք միացնի չափազանց շատ սարքավորումներ
և առաջ բերեք էլեկտրամատակարարման անջատում: Կամ տնից դուրս գալ և մոռանալ լույսերը միացված վիճակում: Կամ տուն վերադառնալ և հայտնաբերել այն մթության մեջ: Կարճ ասած՝ կխուսափեք բազմաթիվ պրոբլեմներից և կխնայեք բավականաչափ էներգիա:

Էներգածախսի ղեկավարվող հսկիչ

Էներգածախսի հսկման վահանակ

Էներգածախսի հպումով հսկման վահանակ

Նախօրոք ծրագրված սցենարներ
Կարո՞ղ եմ էներգածախս խնայել հիմաԱնկասկած: By-me տանը նույնիսկ կենցաղային տեխնիկան է դառնում ավելի խելացի: Էներգիայի ծախսի առաջնությունների ծրագրավորումը կանխում է տան ընդհանուր հոսանքի անջատման վտանգը և խուսափում անցանկալի ծախսի գերազացումից: Իսկ սցենարներով ղեկավարումը օպտիմալացնում է էներգիայի ծախսը:
Խնայու՞մ եմ համակարգի հետագա փոփոխությունների դեպքումԱկնհայտորեն: Եթե վաղը դուք ցանկանաք որևէ փոփոխություն կատարել, ապա պարզապես ծրագրավորեք անհրաժեշտ տարբերակները ղեկավարման վահանակից և դուք կխուսափեք քարի կամ պատերի աշխատանքներից: Սա նույնպես ավտոմատացման համակարգի առավելություններից է:
Կունենա՞ իմ տունը ավելի մեծ արժեք ապագայումԻհարկե, որովհետև այն արդեն ունի առավելագույնս կատարելագործված ղեկավարման համակարգ, որը կարող է զարգանալ ժամանակի ընթացքում և ինտեգրել բոլոր նորարարությունները, որոնք տեխնոլոգիայի զարգացումը կարող է մատչելի դարձնել հաջորդող տարիների ընթացքում: Այսպիսով, սա իսկական ներդրում է ապագայի համար: