ՀԱՅ
Հոկտեմբեր, 2010:

Հայաստանում Իտալիայի դեսպանատանը, Հայաստանում Իտալիայի դեսպան պրն. Բրունո Սկապինիի բարձր հովանու ներքո հոկտեմբերի 28-ին կայացավ Դոմոտիկա ընկերության շնորհանդեսը, որին մասնակցեց Վիմար ընկերության ներկայացուցիչ պրն. Ջոնատան Ֆոլինոն։
Մարտ, 2010:
- Դոմոտիկա ընկերության պատվիրակությունը մեկնեց Իտալիա և հյուրընկալվեց Վիմար ընկերության կողմից։ Մարոստիկայում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվեցին համագործակցության ծրագրերն ու հայաստանյան շուկայում բազմաֆունկցիոնալ ավտոմատ համակարգերի ներմուծման ու տեղադրման նախագծերը։

Դոմոտիկա ընկերության մասնագետները մասնակցեցին Իտալիայում Վիմար ԲԲԸ-ի կողմից կազմակերպված դասընթացին, որը նվիրված էր բազմաֆունկցիոնալ ավտոմատ համակարգերի նախագծման, հաշվարկման, տեղադրման և երաշխիքային սպասարկման առանձնահատկություններին։