ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
-ը դա հյուրանոցների էներգածախսի օպտիմալացման և տրամադրվող ծառայությունների ընդլայնման համար նախատեսված ղեկավարման համակարգ է: Հյուրանոցները, տուրիստական ավանները, բնակարանները և այլ բնակության վայրերը Իտալիայում և ողջ աշխարհում ընտրել են Vimar: Ստորև ներկայացված են այդ բազմաթիվ հյուրանոցներից մի քանիսը:
Լինելով մուտքի և էներգածախսի նոր համակարգ Well-contact-ը չափազանց ճկուն է բիզնեսի չափին հարմարվելու համար: Նա հսկայական փորձի արդյունք է, որը վերջնական տեսքի է բերվել այդ սեկտորում գործող բազմաթիվ օպերատորների հետ համագործակցության արդյունքում:
Այն գիտի ինչպես հսկել մուտքը, էներգածախսը, ջերմաստիճանը և էներգիայի խնայողությունը: Ժամանակի ընթացքում նա օգնում է նվազեցնելու սկզբնական տեղակայման և ղեկավարման ծախսերը: Ստորև ներկայացված են մի քանի սարքեր, որոնք առավելագույն ծրագրավորման ազատություն են տալիս, ինչպես նաև հնարավորություն տալիս ամբողջությամբ ղեկավարելու սենյակի ծախսը:
Տեղակայման օրինակներ
Սրահ և ընդունարան: Գրանցում, դուրս գրում, ամրագրում և հյուրի ժամանելիս անհրաժեշտ ջերմաստիճանների տեղակայում: Ցանկացած պահին սենյակի կարգավիճակի ստացում և ընթացիկ ծախսի փոփոխություն. Ծրագիր, որը հաղորդակցվում է ձեր ցանցի հետ և ժամանակի ընթացքում աճում լրացուցիչ փաթեթների շնորհիվ: Երկու խոսքով՝ խելացի ընդունարան:
Բազային սենյակ: Մուտքը և ծախսերը հսկվում են: Well-contact-ը իր հիմնական տարբերակով ապահովում է մուտքերի պաշտպանվածություն տրանսպոնդեր կարդացող սարքերով, որոնք ի վիճակի են տարբերակել օգտվողներին և լիազորել համապատասխան սցենարներ: Արդյունքում ունենում ենք էներգիայի խնայողություն, անվտանգության համակարգի հսկում և ղեկավարման օպտիմալացում: Սենյակի օգտագործման վիճակի մասին տեղեկությունը հասանելի է ցանկացած պահին:
Կլասիկ սենյակ: Ռեսուրսների օպտիմալացում: Հարմարավետություն, ապահովություն, օպտիմալ ղեկավարում. այս տեղաբաշխումը հսկում է բոլոր առկա փոփոխականները: Բազային սենյակի հնարավորություններին լրացուցիչ այստեղ օգտվողը կարող է հարմարավետ և անկախ ձևով հսկել սենյակի ջերմաստիճանը: Խնայողությունները հնարավոր են ընդունարանից սահմանվող տարբեր ռեժիմների (հանգիստ, սպասում, հարմարավետ և այլն) միջոցով:
Բազմասենյակ սուիթ: Սենյակներում համալիր ծախսերի առավելագույն ղեկավարում: Առավելագույն ճկունություն և ազատություն դրանք ծրագրավորելու համար՝ սարքերի խումբ որ չունի սահման: Կլասիկ սենյակի ամբողջական ղեկավարմանը լրացուցիչ կա միջավայրը ուղղակիորեն սենյակում տեղադրված օգտվողի վահանակից ընդհանուր մուտքի հետ կապված տվիչներով և ելքային սարքերով անհատականացնելու հնարավորություն:
Ընդհանուր տարածքներ: Հյուրանոցի ընդհանուր տարածքների հսկումը հիմնարար կարևորություն ունի որովհետև նախ այն հնարավորություն է տալիս լրիվ ղեկավարում, հյուրանոցի ծառայությունների ճկուն, հարմարավետ օգտագործում և երկրորդ, կոմերցիոն տեսանկյունից այն ունի զգալի ազդեցություն հաճախորդների վրա:







